«Չելսին» և «Ռեալը» հայտարարեցին Կուրտուայի տրանսֆերի մասին
«Չելսին» և «Ռեալը» համաձայնության եկան դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերի շուրջ:
Օգոստոսի 9-ին Բելգիայի հավաքականի դարպասապահը բուժզննում կանցնի Մադրիդում և կներկայացվի «Սանտյագո Բերնաբեույում»:
26-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ կկնքի 6 տարվա պայմանագիր: Լոնդոնցիներին նրա դիմաց կվճարվօ 40 մլն եվրո:
Գործարքի շրջանակներում «Ռեալի» կիսապաշտպան Մատեո Կովաչիչը մեկ մրցաշրջանով վարձակալությամբ կտեղափոխվի «Չելսի»: