211652_close_icon
views-count5606 դիտում article-date 23:44 30-07-2018

Մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադային ԵՊՀ թիմը նվաճել է 4 մեդալ

Հուլիսի 22-28-ը Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում տեղի է ունեցել 25-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան (International Mathematics Competition), որին մասնակցել են աշխարհի 70 համալսարանի թիմեր (351 մասնակից): Մրցույթին Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը: ԵՊՀ-ն ներկայացված էր 4 մասնակիցներով, որոնցից երեքը՝ Արսեն Համբարձումյանը, Գևորգ Մնացականյանը և Ալբերտ Գևորգյանը, արժանացել են ոսկե, իսկ Վահագն Ալթունյանը՝ արծաթե մեդալների, հայտնում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը: Օլիմպիադան անցկացվել է և՛ անհատական, և՛ թիմային հաշվարկներով: Արսեն Համբարձումյանն անհատական հաշվարկում կիսել է պատվավոր 12-13-րդ տեղերը: Թիմային առաջնությունում Երևանի պետական համալսարանի թիմը գրավել է 4-րդ տեղը: Սա աննախադեպ արդյունք է ԵՊՀ-ի թիմի համար. մինչ այս լավագույն արդյունքը թիմային հաշվարկում եղել է 7-րդ տեղը: Ուսանողական միջազգային օլիմպիադայի ԵՊՀ-ի թիմը ղեկավարել է ԵՊՀ և ՀԱՀ դասախոս Կարեն Քեռյանը, ով թիմի ղեկավարներից արդյունավետությամբ 3-րդն էր: ԵՊՀ թիմը մարզել են Վարդան Ոսկանյանը և Կարեն Քեռյանը: Նշենք, որ Մաթեմատիկայի միջազգային ուսանողական օլիպիադայում առաջին տեղը զբաղեցրել է Պետերբուրգի պետական համալսարանի թիմը, իսկ երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Իսրայելի ազգային և Պիզայի բարձրագույն նորմալ դպրոցի թիմերը: IMC ուսանողական միջազգային մաթեմատիկական օլիմպիադան առաջին անգամ անց է կացվել 1994թ.-ին:

Նմանատիպ նյութեր