2200 դիտում
12:22 31-07-2018
Թեհրանը նշել է, թե որ պայմանով կվերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին
Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով, հաղորդում է Ria Novosti-ն։
Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում առանց նախապայմանների հանդիպումը՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդուհանդերձ, ընդգծել է, որ դա պետք Է ցանկանա նաև Իրանը, բայց նա հազիվ թե պատրաստ է այդ հանդիպմանը:
«Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաև պետք է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն է»,գրել է Աբութալեբին Twitter-ի իր էջում:
Նմանատիպ նյութեր
847 դիտում
21:13 29-03-2024
Իսրայելը կվերադառնա ՀԱՄԱՍ-ի հետ կրակի դադարեցման շուրջ բանակցություններին
808 դիտում
12:44 10-08-2024
Իրանի մշտական ներկայացուցչությունում նշել են, թե երբ Թեհրանը կպատասխանի Իսրայելին Հանիեի սպանության համար
1757 դիտում
12:06 06-08-2019
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսություն վարել պատժամիջոցների չեղարկման պայմանով. Ռոուհանի
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն