3195 դիտում
16:25 31-07-2018
Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից. Բալայան
Հայաստանն ամենաբարձր մակարդակով հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա:
«Եթե 110 մլն եվրոն տեղավորվում է այդ տրամաբանության մեջ, ապա այո: Այժմ գործում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով, որի պարտականությունն է մշակել ծրագրեր մեր համագործակցությունն առավել ընդլայնելու համար: Եվ պարոն Գրիգորյանի ղեկավարած հանձնաժողովը կներկայացնի համապատասխան ծրագրեր, որպեսզի մեր եվրոպացի գործընկերներին հնարավորություն ընձեռենք մեզ օժանդակելու՝ նպաստելով Հայաստանի զարգացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:
Օրեր առաջ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ուշադրություն էր հրավիրել Եվրամիության կողմից տրամադրված ֆինանսական աջակցությունից 110 միլիոն եվրոն անցած տարիներին չօգտագործելու հանգամանքի վրա: «Սա այն գումարն է, որը Հայաստանը պետք է ակտիվացնի: 110 միլիոն եվրոն սպասում է, և դրա օգտագործումը կախված է միայն Հայաստանից»,- ասել է նա:
Նմանատիպ նյութեր
1819 դիտում
22:02 08-11-2019
Հայաստանն ունի ՎԶԵԲ տարեկան ժողովը ամենաբարձր մակարդակով ընդունելու բոլոր ենթակառուցվածքները
10946 դիտում
14:24 27-06-2021
Ընտրության մասնակիցներից 100 հազարից ավելիի անձնագիրը չի աշխատել. Արամ Վարդևանյան
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
970 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»