211652_close_icon
views-count3446 դիտում article-date 17:45 31-07-2018

Աշխատանքից ազատված ուսուցչուհին Պաշտպանի աջակցությամբ վերականգնվել է նախկին աշխատանքում

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իրեն աշխատանքից անօրինական ազատել են: Ըստ դիմումատուի՝ շուրջ 20 տարի աշխատել է դպրոցում որպես ուսուցչուհի: Առողջական խնդիրների պատճառով մի քանի օր չի ներկայացել աշխատանքի, սակայն հետագայում այդ փաստը հավաստող տեղեկանք տնօրինությանը ներկայացնել չի կարողացել: Արդյունքում, վերջինիս աշխատանքից ազատել են՝ իր պնդմամբ, առանց հիմնավոր պատճառաբանության: Դիմումում նկարագրված հանգամանքները պարզելու, ինչպես նաև դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանի օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնելու նպատակով գրություններ են ուղարկվել մարզպետարան: Մարզպետի հրամանով ուժը կորցրած է ճանաչվել դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատանքից ազատման հրամանը: Արդյունքում, ուսուցչուհին վերականգնվել է նախկին աշխատանքում: Նրան վճարվել է նաև բաց թողնված ժամանակահատվածի աշխատավարձը:

Նմանատիպ նյութեր