211652_close_icon
views-count3094 դիտում article-date 20:50 31-07-2018

Նախարար Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր երկշաբաթյա պարբերականությամբ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցության է հրավիրել ՀՀ մարզպետներին։ Տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։ Խորհրդակցության օրակարգային հարցերի շրջանակներում քննարկվել են համայնքների սեփական եկամուտների հավաքագրման դինամիկայի աշխուժացման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարչական գործիքակազմի կիրառմամբ հանրապետության բոլոր բնակավայրերում ուժեղացված ռեժիմով աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքների ապահովման, աղբահանության ծառայություն մատուցող ընկերությունների կամ համայնքների և իրավաբանական անձանց միջև ամբողջական իրավապայմանագրային հիմքի ձևավորման, աղբահանության վարձավճարների հավաքագրման ցուցանիշների բարելավման, սուբվենցիաների տրամադրման գործընթացում հանրապետության բոլոր բնակավայրերի ընդգրկվածության խրախուսման, համայնքապետարաններում իրականացվող փաստաթղթաշրջանառության և գործավարության որակական մակարդակի բարձրացմանն ուղղված հարցեր։ Խորհրդակցության արդյունքում նախարար Սուրեն Պապիկյանը մարզպետներին հանձնարարել է համայնքների բնակիչների հետ բացատրական աշխատանքներ իրականացնել հողի հարկի և գույքահարկի վճարումները պարտաճանաչ չկատարելու դեպքում առաջացող իրավական հետևանքների մասին, անհրաժեշտ նախապատրաստական քայլեր ձեռնարկել սեպտեմբերին կայանալիք «Մաքուր մոլորակ» միջոցառումները պատշաճ կազմակերպելու համար, մարզերում բացառել իրավաբանական անձանց կողմից աղբահանության համար չվճարելու դեպքերը, շարունակել չսահմանված վայրերում կամայականորեն առաջացած աղբավայրերի փակման և կոնսերվացման գործընթացը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել Ֆրանկոֆոն ավանի տաղավարների մարզային բովանդակության հետաքրքիր ու գրավիչ կազմակերպման աշխատանքները։ Նախարարը մարզպետներին նաև տեղեկացրել է, որ նոյեմբերից կմեկնարկի հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ընդունման գործընթացը և կոչ արել, որպեսզի համայքներն իրենց բյուջետային պլանավորումներն իրականացնեն սուբվենցիոն ծրագրերի հաշվարկներով։

Նմանատիպ նյութեր