211652_close_icon
views-count2895 դիտում article-date 21:49 31-07-2018

Դամասկոսն ամերիկյան զինվորականներից պահանջում է լքել Սիրիայի տարածքը

Սիրիայի կառավարությունն ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից պահանջում է անհապաղ լքել երկրի տարածքը, քանի որ նրանց ներկայությունը Սիրիայում անօրինական է: Այս մասին Սոչիում ասուլիսում հայտարարել է աստանյան ֆորմատով բանակցություններում Սիրիայի կառավարական պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին, տեղեկացնում է «Ինտեֆաքսը»: Ամերիկյան զորքերը գտնվում են փախստականների Ղուրբան ճամբարում, որտեղ առկա է շուրջ 55 հազար սիրիացի քաղաքացիական անձ: Նշենք, որ Սոչիում հուլիսի 30-31-ն անցկացվել է Սիրիայի հարցով 10-րդ հանդիպումը:

Նմանատիպ նյութեր