Սև ծովի վրացական ափին 2 մարդ է խեղդվել
Սև ծովի Փոթիի հատվածում երկու մարդ է խեղդվել: Առկա տեղեկատվությամբ, մահացածները նույն ընտանիքի անդամներ են, հանգստանալու նպատակով Փոթի էին մեկնել Թբիլիսիից: Հաղորդում է [url=http://aliq.ge/pages/single_page/Հասարակություն/314]aliq.ge[/url]-ն։
Փրկարարներին չի հաջողվել նրանց կյանքը փրկել: Դիակներն արդեն փորձաքննության են ենթարկվել:
«Տղամարդը ձեռքից բաց է թողել փրկարարական օղակը, իսկ կնոջ ոտքերի տակ հողը շարժվել է, նրա սիրտն անմիջապես դադարել է աշխատել: Չնայած բազմաթիվ զգուշացումներին, որ ծովում փոթորկի ընթացքում լողալն արգելվում է, նրանք ծով են մտել»,-լրագրողների հետ զրույցում ասել է փրկարար Ամիրան Նանավան:
Ներքին գործեր նախարարությունից հայտնում են, որ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնել):