1904 դիտում
19:11 18-04-2015
Սև ծովի ափին կատարվեց ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին
Ս.թ. Ապրիլի 18-ին, օրհնությամբ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի, եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպել էր Ծառատունկ՝ նվիրված ՀայոցՑեղասպանության 100-ամյակին, տեղեկացնում են Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի գրասենյակից:
Ծառատունկի համար Վառնայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր մասնավոր տարածք անմիջապես Սև ծովի ափին: Առավոտյան ժամը 11:00-ին Վառնայից մեծ թվով հայեր իրենց հոգևոր հովվի առաջնորդությամբ սկսեցին Ծառատունկը:
Արժանապատիվ Տեր հայրը նախ կատարեց «Այգու օրհնութեան» կարգ, օրհնեց տնկիները և իր օրհնության խոսքում շնորհակալություն հայտնեց Վառնայի քաղաքապետարանից՝ իրենց նախաձեռնությանը աջակցելու համար և մասնավորապես նշեց. «Այս ծառատունկի միջոցով, ևս մեկ անգամ մենք մեր համայնքում հավերժացնում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այստեղ ապրող գրեթե ամեն մի հայ ընտանիք ունեցել է կորուստ Մեծ Եղեռնի օրերին և յուրաքանչյուր ընտանիքի տնկած ծառը կդառնա խոսուն վկան այդ ողբերգության»:
Այնուհետև Տեր Բարթուղիմեոսն իր իսկ ձեռքով տնկեց առաջին տունկը: Ծառատունկի մասնակիցները 100 խորհրդանշական ծառ տնկեցին ցեղասպանության հարյուր ամյակի տարելիցի առթիվ:
Ծրագրվում է հետագայում այս այգում տեղադրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար:
Լուսանկարները կարող էք դիտել ԱՅՍՏԵՂ
«ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ»
Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)
Նմանատիպ նյութեր
4058 դիտում
15:53 11-05-2015
Միջերկրական ծովի հատակին տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը խորհրդանշող խաչ. լուսանկարներ
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»