211652_close_icon
views-count6654 դիտում article-date 23:02 31-07-2018

Մահացել է գեղանկարիչ Զուլում Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանը։ Այս մասին գրված է նկարչի ֆեսբուքյան էջում։ Զ. Գրիգորյանը ծնվել է 1932 թվականին Կրասնոդարում։ 1957 թվականին ավարտել է Երևանի Պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1957 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հունգարիայում (1972), Չեխոսլովակիայում (1972), Գերմանիայում (1977), ԱՄՆում (1977), Դանիայում (1978), Ֆրանսիայում (1977, 1978), Մոսկվայում (1987), Երևանում (1994, 1998), Վիեննայում (2002)։ Զուլում Գրիգորյանի ստեղծագործություններում կարևոր տեղ է գրավել Մեծ եղեռնի թեման, առաջին գործերում գերիշխողը հայրենասիրական թեման էր։ «Մղձավանջային օրերը» եղեռնի թեմայով արված շարքի կոմպոզիցիոն յոթ ստեղծագործություններից առաջինն էր։ Հայրենասիրական թեմայով աշխատանքների շարքը լրացնում են «Ձեյթունցիներ», «Կարոտ», «Տեսիլք», «Արդարադատություն», «Երեք սերունդ», «Գարուն էր» գործերը։ Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:

Նմանատիպ նյութեր