2662 դիտում
10:30 01-08-2018
ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջարկում են` հրաժարվում է․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, տևական ժամանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղեկավարների համար դարձել է խնդիր:
Քառօրյա պատերազմից հետո այդ դեպարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ և մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հակոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, և Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտամենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո նա ևս հավաքեց իրերը և հեռացավ այդ պաշտոնից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին ում առաջարկում են ղեկավարել այդ դեպարտամենտի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ և կոռուպցիոն որևէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրաժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9050 դիտում
09:20 05-06-2018
ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն լքելու է իր պաշտոնը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1087 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1120 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
769 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»