2090 դիտում
10:45 01-08-2018
Պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գիտելիքներն են ու հմտությունները, այլև վերաբերմունք է սեփական գործի, մարդկանց, հասարակության հանդեպ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Անկախ Հայաստանի ամենահայտնի և սիրված լրագրողներից մեկը վերջերս ինձ հետ զրույցում մի միտք հայտնեց, որն առնչվում է ոչ միայն մեր բնագավառին: Ըստ նրա` այն լրագրողը, որն աշխատում է միայն աշխատավարձի համար և իր գործը սահմանափակում աշխատանքային ժամերով ու պարտականությունների շրջանակով, չի կարող լավ լրագրող լինել: Ասենք, եթե նրա աշխատանքային ժամն ավարտվում է 18.00-ին, բայց նա 18.05-ին ինչ-որ բան է իմանում ու չի ուզում նյութի վրա աշխատել, չի հրապարակում իր իմացածը՝ պատճառաբանելով, որ նա վճարվում է միայն մինչև ժամը 18.00-ը, այդ լրագրողն իսկական պրոֆեսիոնալ չի:
Լրագրողն այն մարդն է, որը վառվում է պատմություն փնտրելու և տեղեկատվություն հայտնելու ցանկությունից: Եթե չկա այդ անդիմադրելի ձգտումը, ապա չկա նաև լրագրող՝ անկախ այն հանգամանքից, որ տվյալ անձնավորությունը կարող է ունենալ լրագրության բակալավրիատի և մագիստրատուրայի դիպլոմներ: Մեզանից շատերը (այդ թվում նաև` ես) նման դիպլոմներ չունենք, և դա մեզ ամենևին չի խանգարում: Դժվար է պատկերացնել առանց դիպլոմի փաստաբանի կամ առավել ևս՝ բժշկի: Դրանում է մեր և այլ մասնագիտությունների հսկայական տարբերությունը:
Բայց բոլոր մասնագիտությունների մեջ կա նաև նմանություն: Պատկերացրեք բժշկի դիպլոմով երկու մարդկանց, որոնցից մեկը լսում է հիվանդին, դեղեր է դուրս գրում (գուցեև դասագրքային իմաստով՝ ճիշտ) և հաջորդ իսկ պահին մոռանում է հիվանդի մասին: Իսկ մյուսը փորձում է հասկանալ ոչ միայն հիվանդության պատճառները, այլև հիվանդի հոգեբանությունը, նրա սուբյեկտիվ զգացողությունները, մշտական կապ է պահպանում նրա հետ: Ո՞վ է ավելի պրոֆեսիոնալ բժիշկ, ում մոտ ավելի մեծ հաճույքով կգնան հիվանդները: Կարծում եմ` այդ հարցի պատասխանը պարզ է:
Նույնը կարելի է ասել ուսուցչի մասին, որի մտքերն ու ձգտումները չեն սահմանափակվում դասի 45 րոպեով և տարեցտարի նույն բառերն ու ձևակերպումները կրկնելով: (Ի դեպ, իմ տարիքի ցանկացած մասնագիտության մարդ չպիտի ժամանակ խնայի երիտասարդներին իրենց փորձն ու գիտելիքները անշահախնդրորեն փոխանցելու համար: Իհարկե, եթե երիտասարդները նման ցանկություն են հայտնում): Նույն՝ «շրջանակից դուրս գալու» սկզբունքը վերաբերում է փաստաբանին, շինարարին, գյուղատնտեսին, դերասանին՝ բոլորին:
Ուզում եմ ասել՝ պրոֆեսիոնալիզմը ոչ միայն գիտելիքներն են ու հմտությունները: Դա նաև վերաբերմունք է սեփական գործի, մարդկանց, հասարակության հանդեպ: Նման պրոֆեսիոնալների կարիքն այսօր շատ է զգացվում»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1315 դիտում
18:39 17-09-2024
Ոստիկաններն ու քննիչները կատարելագործում են գիտելիքներն ու հմտությունները
1296 դիտում
13:10 01-06-2015
Երեխայի հանդեպ վերաբերմունքը վերաբերմունք է հայրենիքի հանդեպ. Գալուստ Սահակյան
12196 դիտում
10:25 30-01-2020
Քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ և համակրելի մարդկանց, այլև՝ բոլորի իրավունքները․ «Առավոտ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը