107347 դիտում
19:48 01-08-2018
Առողջական խնդիրներ ունեցող մայրը խնդրանքով դիմում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին․ SHAMSHYAN.com-ը դիմում է բարեգութ մարդկանց․ սատար կանգնենք հայրենիքին զինվորներ տվող այս ընտանիքին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Լոռու մարզի Լեռանիստ գյուղում բնակվող 38-ամյա Արմինե Միտիչյանը, ով ունի առողջական խնդիրներ, միայնակ է հոգում հաշմանդամ 15-ամյա աղջկա՝ Անահիտի և երկու տղաների՝ Մաքսիմի և Դավիթի խնդիրները։
Գյուղի ծայրամասի տներից մեկում են բնակվում նրանք։ Այն անգամ իրենց տունը չէ․ բարեկամներից մեկինն է։ Սակայն տունն ունի բազմաթիվ խնդիրներ։ Տան հոգսն ամբողջովին ընկած է 18-ամյա Մաքսիմի ուսերին, ով, սակայն, ամիսներ հետո մեկնելու է բանակ, միայնակ ու անօգնական թողնելով առողջական խնդիրներ ունեցող մորն ու քրոջը և անչափահաս եղբորը։
4 հոգիանոց այս ընտանիքը գոյատևում է քրոջ հաշմանդամության համար տրամադրվող 21 հազար դրամ նպաստով։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում տիկին Արմինեն ասում է․ «Գյուղի խանութի տիրոջից այնքան գոհ եմ, որ ինչքան էլ պարտքեր է կուտակվում, միևնույն է, նա իր մարդկային ու բարոյական քայլով չի թողնում, որպեսզի երեխեքս անոթի քնեն։ Նիսյայով սնունդ է տալիս։ 21 հազար նպաստով ո՞նց պահեմ 3 երեխուս։ Անգամ դեղի փողը չի հերիքում։ Էլի լավ է՝ Մաքսիմս ձեռի հետ մարդկանց քոմագ է անում, ու գոնե մի քիչ գումար են տալիս։ Հեսա՝ տարվա վերջ Մաքսիմս գնալու է բանակ։ Ես հպարտությամբ եմ նրան ճանապարհելու։ Բայց ինքն էլ մտածում է մեր մասին։ Անկեղծ ասած՝ գիշերներն արթուն է անցկացնում, ուշքն ու միտքը մենք ենք։ Խնդրում եմ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որ գոնե բացառություն անեն՝ երեխուս մի քիչ մոտիկ տեղ ծառայության ուղարկեն։ Էդ մասին ուզում եմ դիմում գրեմ նախարարին, տղաս վրա է գալիս, թե՝ մի գրիր, պետք լինի Ղարաբաղ էլ կծառայեմ, էնտեղի զինվորների նման կպահեմ սահմանն ու դուք հանգիստ գլուխներդ բարձին կնդեք։ Բայց դե մոր սիրտն ուրիշ ա։ Ուզում եմ Պաշտպանության նախարարը լսի իմ խնդրանքը»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ տիկին Անահիտն ունի տեսողության խնդիրներ, և վիրահատվելու համար խոշոր գումար է անհրաժեշտ։ Իսկ նա ասում է․ «Էդ գումարը եթե ունենայի, երեխեքիս վրա կդնեի, ոչինչ, ես մի կերպ ցավին կդիմանամ»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Նաիրի» բժշկական կենտրոնն արդեն պատրաստակամություն է հայտնել՝ անվճար լուծել Անահիտի տեսողության, այդ թվում՝ վիրահատման խնդիրները։ Այդ մասին իմանալով, Առողջապահության նախկին նախարար, Մեծ հայ, իսկական մտավորական, Հիպոկրատի երդումը հավատարմորեն պահած Հարություն Քուշկյանն այդ խնդիրը վերցրեց իր հսկողության տակ, խոստանալով, որ Անահիտը 1-2 օրվա ընթացքում «Նաիրի» բժշկական կենտրոնում կանցնի համապատասխան բուժումը։ Եվ այդ ամենը անվճար՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի կողմից։
[color=#EF2929]SHAMSHYAN.com-[/color]ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ու սատար կանգնեն այս ընտանիքին։ Ընտանիք, որը գոյատևում է չնչին գումարով, ընտանիք, որն ամուր կապված է իր հողին ու ջրին, ընտանիք, որի ավագ որդին պատրաստվում է մեկնել ծառայության՝ իր պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ, իսկ փոքր որդին ապագա զինվոր է։
[color=#EF2929]
Բարեգութ մարդիկ կարող են անգամ իրենց փոքրիկ օգնությամբ լույսի շող պարգևել այս ընտանիքին։
Ցանկացողները կարող են զանգահարել նշված 094-91-51-25, 094-10-47-35 հեռախոսահամարներով։ [/color]
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+