31778 դիտում
19:20 23-02-2016
SHAMSHYAN.com-ը դիմում է բարեգութ մարդկանց. եկեք թիկունք կանգնենք սոցիալապես անապահով ամուսիններին, ովքեր եռյակ տղաներ են ունեցել. հայրն էլ խնդրանքով դիմում է Սեյրան Օհանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ` փետրվարի 22–ին, մեր գործընկեր Hetq.am-ը տեղեկություն էր հրապարակել վանաձորցի [url=https://shamshyan.com/hy/article/2016/02/22/77771/]ամուսինների խնդրի վերաբերյալ[/url]:
Ամուսինների ընտանիքը համալրվել էր եռյակ տղաներով, սակայն խնդիրը կայանում էր նրանում, որ սոցիալապես անապահով պայմաններում ապրող ամուսինները անգամ եռյակի համար օրորոց գնելու հնարավորություն չունեին:
Այսօր` փետրվարի 23-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Առաջինը մեր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն ենք հայտնում Վանաձորի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի վարիչ Արամ Ավալյանին, ողջ բուժանձնակազմին, քանի որ նրանք հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը, բարձր պրոֆեսիոնալիզմ ու մարդկային մեծ վերաբերմունք ցուցաբերեցին մեր նկատմամբ, ինչի կարիքը մենք ունեինք: Երեխաների լույս աշխարհ գալուց հետո մեզ է այցելել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ով ոչ միայն դրամական օգնություն է ցուցաբերել, այլև նորածինների համար տրամադրել է հիգիենայի անհրաժեշտ պարագաներ, խաղալիքներ: Hetq.am-ում հրապարակված հոդվածից հետո Երևանից զանգեր ենք ստացել, ովքեր օրորոցների հարցով սատար են կանգնել մեզ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Վանաձորի քաղաքապետարանը դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված թիվ 46 ուսումնարանի հանրակացարանի 1 սենյակ անժամկետ տրամադրել է ամուսիններին, սակայն այսօր նրանք ունեն ամեն մեկիս օգնության կարիքը և [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքի անդամներին:
Հայրը [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի միջոցով խնդրանքով դիմում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` խնդրելով. «Հաղթանակած բանակի պաշտանության նախարարից խնդրում եմ` Վանաձորում գործող որևէ զորամասում ինձ աշխատանքի ընդունեն` պայմանագրային հիմունքներով, որպեսզի կարողանամ մեծացնել տղաներիս, ովքեր Հայոց բանակի ապագա զինվորներն են լինելու»:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ եռյակից բացի հայրը` Սամվելը, նախկին կնոջից ունի 1 տղա և նախկին կնոջ մահից հետո երեխային փորձել են հանձնել մանկատուն, սակայն տատիկը չի համաձայնվել և իր թոշակով պահել են 3 երեխաներին ու հիմա եռյակի` Արմանի, Արամի և Արտյոմի ծնվելուց հետո նրանք չեն կարողանալու այդ չնչին թոշակով անգամ երեխաների կաթի և անհրաժեշտ պարագաների գնումները կատարել:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+