211652_close_icon
views-count7894 դիտում article-date 17:41 01-08-2018

Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: «[url=https://armenpress.am/arm/news/942407.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը: «Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,-հավելեց նա: Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կիրառելու մեջ:

Նմանատիպ նյութեր