Կիևում հոսպիտալացվել է շաուրմայից թունավորված 65 մարդ
Կիևում շաուրմա ուտելուց հետո հոսպիտալացվածների թիվը հասել է 65-ի, նրանցից 10-ը երեխաներ են: Հաղորդում է [url=https://ria.ru/world/20180801/1525769077.html?referrer_block=index_archive_30]ria.ru-[/url]ն:
Ավելի վաղ Կիևի ոստիկանությունը տեղեկացրել է, որ հետաքննություն է իրականացնում շաուրմայից մարդկանց թունավորման գործով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: Հուլիսի 31-ին հոսպիտալացվել էին 16 մարդ:
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին առաջարկվել է ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի շաուրմայի վաճառքի կետը: