211652_close_icon
views-count889 դիտում article-date 15:40 22-02-2025

Ռուս-ամերիկյան հաջորդ հանդիպումը նախատեսվում է առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. Ռյաբկով

 
Պրոֆիլային գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ռուս-ամերիկյան հաջորդ հանդիպումը նախատեսվում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում՝ ria.ru-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:

«Սկզբունքային պայմանավորվածություն կա այսպես կոչված «գրգռող հանգամանքների» համակարգային և մանրամասն մշակման համար համապատասխան համալիր խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։ Անհրաժեշտ է տեղեկատվություն ստանալ, թե ով է հանդես գալու որպես ամերիկյան կողմի մեր զրուցակիցն այս մակարդակում»,- նշել է դիվանագետը:

Ռյաբկովը հստակեցրել է, որ հանդիպումը կկայանա երրորդ երկրում, այժմ համաձայնեցնում են կոնկրետ վայրը:

«Մենք դեռ Էր Ռիադում փոխանցել ենք այդ հարցերի վերաբերյալ մեր մոտեցման տարրերը: Ամերիկացիները հիմա դրանք դիտարկում են»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը: 

Նմանատիպ նյութեր