211652_close_icon
views-count3330 դիտում article-date 19:32 02-08-2018

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչ Յան Վան Բիլսենի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը կարևորել է կառավարության և մեր երկրի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համագործակցությունն ու զարգացումը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ ակտիվ փոխգործակցությունը կնպաստի մեր երկրի տնտեսության խթանմանն ու մասնավոր հատվածի գործունեության զարգացմանը: Միջազգային ֆինանսական կորպորացիայի տարածաշրջանային կառավարիչը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող դրական փոփոխությունները, կառավարության թափանցիկ ու բաց գործելաոճը ստեղծում են լավ հնարավորություններ երկրի զարգացման համար, այդ թվում՝ մասնավոր հատվածի տեսանկյունից: Յան Վան Բիլսենը հավելել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիան պատրաստ է աջակցել Հայաստանի մասնավոր հատվածին՝ գործունեության ընդլայնման ու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այս առումով, զրուցակիցները կարծիք են հայտնել, որ բիզնեսները պետք է ունենան կորպորատիվ կառավարման ներքին գործուն կանոններ, դառնան թափանցիկ և ձգտեն մասնակցության՝ հրապարակային կապիտալի շուկաներին: Նիկոլ Փաշինյանը և Յան Վան Բիլսենն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության առաջնահերթություններին:

Նմանատիպ նյութեր