92829 դիտում
16:20 03-08-2018
Վանաձորի քաղաքապետին ու պատգամավորին, երևի, «սկվազնյակը տարել ա». քանդած ճանապարհները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների գլխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տևական ժամանակ է՝ Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի Վերածնունդ փողոցի և Տարոն 4 թաղամասի գլխավոր ճանապարհի հարևանությամբ բնակվողները, ասես, պատերազմական իրավիճակում հայտնված լինեն։
Մարդաբոյ փոսերը մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, անձրևի ժամանակ էլ ողջ տարածքը պատվում է ցեխով։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Էս մեր քաղաքի վրա ասես քաղաքապետ չի գալիս. մինչ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ու նրա հիմնական հակառակորդ Մարուքյանները (նկատի ունենալով Քրիստ և Էդմոնդ Մարուքյան եղբայրներին) «իրար են ուտում», մեզ մոտ արդեն հումորի ենք վերածում նրանց աշխատաոճը։ Մտածում ենք, երևի մի օր մենամարտի են կպնելու ու դրա համար էս խրամատները որպես մեկմեկուց պաշտպանվելու ճանապարհ, չեն փորձում վերացնեն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստներից մեկի ժամանակ հայտարարեց, որ վարորդներին անհարկի տուգանում են, մինչդեռ տուգանելու փոխարեն ճիշտ կանեն, որպեսզի բարեկարգեն ճանապարհները։ Երևի մեր քաղաքապետին ու պատգամավորին սկվազնյակը տարել ա. տեղ չի հասել վարչապետի խոսքը, հակառակ դեպքում տարիներով ավերված այդ փողոցները կասֆալտապատեին։
Հույս ունենք, որ գոնե մոտակա ժամանակներս մենք էլ կունենանք բարեկարգ ճանապարհներ, ինչն էլ հնարավորություն կտա շտապօգնության բժիշկներին օպերատիվորեն ժամանեն կանչի վայր»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+