4165 դիտում
09:29 04-08-2018
Չիլին արգելել է պլաստիկ տոպրակների առևտրային օգտագործումը. Le Figaro
Չիլին դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որն արգելել է պլաստիկ տոպրակների առևտրային օգտագործումը, հաղորդում է [url=http://www.lefigaro.fr/flash-eco/2018/08/03/97002-20180803FILWWW00268-le-chili-premier-pays-d-amerique-latine-a-interdire-les-sacs-plastiques.php]Le Figaro[/url]-ն:
«Ես ուզում եմ կիսվել ձեզ հետ ուրախությամբ, այսօր մենք օրենք (պլաստիկ տոպրակների օգտագործման արգելքի մասին) ենք ընդունում»,- Սանտյագոյի կենտրոնում հասարակական արարողության ժամանակ ասել է Չիլիի նախագահ Սեբաստիան Պիներան, որից հետո «հրաժեշտի» տոպրակներ է բաժանել:
Այսպիսով, խոշոր ընկերությունները վեց ամիս ունեն, որպեսզի փուլ առ փուլ հրաժարվեն պլաստիկ տոպրակների օգտագործումից, ավելի փոքր ընկերությունները կկարողանան երկու տարվա ընթացքում այդ անել:
Արգելքի խախտման համար 370 դոլարի տուգանք է սպառնում:
«Անկասկած, մենք հսկայական քայլ ենք անում դեպի ավելի մաքուր Չիլին»,- ավելացրել է Պիներան:
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
22:59 22-11-2014
Գալապագոսյան կղզիներում արգելվել է պլաստիկ բաժակների և պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը
3242 դիտում
10:13 03-07-2020
Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը կարգելվի 2022-ի հունվարի 1-ից․ «Հայաստանի Հանրապետություն»
4059 դիտում
14:58 13-07-2022
Երեւանի «Սիզընս» այգին արգելել է ինքնագլորների օգտագործումը այգու տարածքում
Այս բաժնից
1831 դիտում
08:56 24-12-2024
ԿԳՄՍ նախարարությունը նախագիծ է մշակում. «Փաստ»
1411 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
2023 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»