3990 դիտում
14:58 13-07-2022
Երեւանի «Սիզընս» այգին արգելել է ինքնագլորների օգտագործումը այգու տարածքում
Արամի և Փավստոս Բուզանդ փողոցների մեջտեղում գտնվող «Սիզընս» այգին հայտարարել է ինքնագլորների օգտագործման արգելքի մասին:
Այգու հայտարարության մեջ ասվում է. «Հաշվի առնելով վերջին շրջանում ինքնագլորների պատճառով արձանագրված դեպքերը, մենք որոշում ենք կայացրել այգու ամբողջ տարածքում արգելել դրանց օգտագործումը:
Մեր այգու փոքրիկ այցելուների անվտանգ ու հաճելի ժամանցն ապահովելը մեզ համար առաջնային է և ամենակարևորը:
Հուսանք շատ մոտ ապագայում մեր քաղաքում ևս ինքնագլորների համար կլինեն առանցնացված ուղիներ կամ արահետներ, ինչի շնորհիվ այս փոխադրամիջոցով երթևեկությունը կլինի ապահով և անվտանգ
Շնորհակալություն և մինչ նոր հանդիպում Սիզընս այգում»:
Նմանատիպ նյութեր
4111 դիտում
09:29 04-08-2018
Չիլին արգելել է պլաստիկ տոպրակների առևտրային օգտագործումը. Le Figaro
1922 դիտում
09:01 29-06-2022
Ինքնագլորների գործածության համար որևէ կառույց պատասխանատվություն չի կրում. «Ժողովուրդ»
Այս բաժնից
391 դիտում
16:52 24-10-2024
Փաշինյան-Ալիև կազանյան հանդիպումն ավարտվել է