211652_close_icon
views-count5530 դիտում article-date 10:17 04-08-2018

Երևանի ընտրողները կստանան բավական «երկարաշունչ» քվեաթերթիկ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Այս պահի դրությամբ արդեն իսկ հայտնի են հինգ քաղաքական ուժեր, որոնք կմասնակցեն Երևանի ավագանու ընտրություններին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ, ՀՀՇ–ն, Սոցիալ–դեմոկրատական հնչակյան կուսակցությունը և, կարծես թե, նաև Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը հայտարարել է, թե իր առաջին համարի անունը կհրապարակի եկող շաբաթվա ընթացքում: Սա ինքնին նշանակում է, որ Երևանի ընտրողները բավական «երկարաշունչ» քվեաթերթիկ կստանան, քանզի նման տեմպերը թույլ են տալիս ենթադրել, որ մասնակից քաղաքական ուժերի թիվն ամենայն հավանականությամբ բավական «պատկառելի» կլինի, որոշ դիտարկումներով՝ նույնիսկ տասից ավելի: Նման կանխատեսումը հիմքից զուրկ չէ, քանզի կան ուժեր, որոնք հազիվ թե զերծ մնան ընտրություններին ինքնադրսևորվելու և, ինչու չէ, ևս մեկ անգամ իրենց հնարավորությունները ստուգատեսի հանելու գայթակղությունից: Օրինակ, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, ինչու չէ՝ գուցե ՕԵԿ–ը, «Ելքից» մնացած ուժերը, եթե ՔՊ–ն միայնակ գնա, ինչը շատ ավելի հավանական է, դեռևս պարզ չէ ՀՀԿ–ի կարգավիճակը, թեպետ շատ ավելի հավանական է, որ այս կուսակցությունն ուղղակի չի մասնակցի ընտրություններին՝ ի շահ հենց իրեն, «Ժառանգությունը» և այլն»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր