7445 դիտում
11:46 04-08-2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Գավառի մշակութային հաստատություններ
Ճանաչողական այցով Գավառ քաղաքի մշակութային միշարք հաստատություններում եղավ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը: «[url=https://armenpress.am/arm/news/942773.html]Արմենպրես[/url]»-ի տեղեկացմամբ՝ նրան ուղեկցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Վահե Բուդումյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:
Նախարարի առաջին կանգառը Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում էր: Նա ծանոթացավ արդիականացված թատրոնի շենքային պայմաններին եւ հնարավորություններին: Նախարարը եւ մարզպետը զրուցեցին թատրոնի տնօրենի եւ դերասանական անձնակազմի հետ, որոնք բարձրաստիճան հյուրերին ներկայացրին թատրոնի անցած ավելի քան մեկդարյա ճանապարհը, խոսեցին իրենց առաջիկա ծրագրերի եւ մտահոգող խնդիրների մասին:
Դերասանները նախարարին խնդրեցին աջակցել իրենց՝ Գավառում թատերական ստուդիա հիմնելու հարցում: Լիլիթ Մակունցը, լսելով բոլոր առաջարկները, նշեց, որ բարձրացված հարցերը նախարարությունում լրացուցիչ կուսումնասիրվեն եւ հնարավորության դեպքում կստանան իրենց լուծումները:
Լիլիթ Մակունցը թատրոնի ղեկավարությանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի հանրապետությունում նախատեսվում է իրականացնել մշակութային դրամաշնորհային ծրագրեր, որոնց կարող է մասնակցել նաեւ Գավառի պետթատրոնը, իսկ հաջողություն ունենալու դեպքում ձեռք բերված միջոցները հնարավոր կլինի ծախսել թատրոնի կարիքների համար:
Այցի հաջորդ կանգառները Գավառի Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային եւ քաղաքային գրադարաններում էին, որտեղ նախարարն ու մարզպետը ծանոթացան գրադարանների գրքային ֆոնդերին, զրուցեցին ընթերցողների հետ կապի, կառույցների շենքային պայմանների բարելավման, գրքային ֆոնդերի հարստացման հարցերի շուրջ:
Գեղարքունիքի մարզի երկրագիտական թանգարանում Լիլիթ Մակունցին ներկայացվեցին հարուստ պատմություն ունեցող թանգարանային հավաքածուները: Զրույց ծավալվեց թանգարանային նոր արժեքների ձեռքբերման, դրանց պահպանման, շենքային պայմանների բարելավման հարցերի շուրջ:
Շրջայցի ավարտին նախարար Լիլիթ Մակունցը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը եւ Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը հրավիրվեցին Գավառ քաղաքի բազմաֆունկցիոնալ երիտասարդական կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի գործունեությանը, իրականացվող ծրագրերին, ապա ունկնդրեցին Գավառ քաղաքի մշակութային հաստատությունների շնորհալի սաների երաժշտական կատարումները:
Նմանատիպ նյութեր
15377 դիտում
18:25 16-08-2018
Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
3244 դիտում
10:47 31-08-2018
Լիլիթ Մակունցն անդամագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը. «Ժողովուրդ»
835 դիտում
14:17 12-05-2020
Լիլիթ Մակունցն Էդմոն Մարուքյանին կոչ է անում վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»