15380 դիտում
18:25 16-08-2018
Լիլիթ Մակունցն ու Արայիկ Հարությունյանն ազդարարեցին արվեստը դպրոցում հանրահռչակելու դրամաշնորհային ծրագրի մեկնարկը
Դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ ՀՀ մշակույթի նախարարությունն ու ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրականացնում են «Քո արվեստը դպրոցում» համատեղ դրամաշնորհային ծրագիրը, որն այսօր ներկայացրին ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ու ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
[url=https://armenpress.am/arm/news/944069.html]«Արմենպրես»[/url]-ի հաղորդմամբ՝ Լիլիթ Մակունցը նշեց, որ ծրագիրն ընդգրկում է 3 հիմնական ուղղություն՝ դասական երաժշտություն, կերպարվեստ և գրականություն:
«Դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում ենք մրցույթ, որի ընթացքում նշված ոլորտների ներկայացուցիչները պետք է նախագիծ ներկայացնեն: Այն մի քանի բաղադրիչ պետք է ունենա՝ լինի ինտերակտիվ և ստեղծարար մոտեցմամբ, զարգացնի քննադատական և վերլուծական միտքը»,- ասաց մշակույթի Մշակույթի նախարարը: Արդյունքում կընտրվի 50 արվեստի գործիչ։ Նրանցից յուրաքանչյուրին կտրամադրվի 1 մլն դրամ:
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ 30 դպրոցում: Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ այս ծրագրի նպատակն է, որպեսզի, օրինակ՝ յուրաքանչյուր գրող հնարավորություն ունենա ներկայացնել սեփական ստեղծագործությունը որևէ դպրոցում:
«Այս ծրագիրը գումար վաստակելու ծրագիր չէ, այլ փոխշահավետ համագործակցություն է արվեստագետի և դպրոցի միջև: Այսպիսով` աշակերտները լայն հնարավորություն կունենան մշակույթ ստեղծողների հետ շփվելու, իսկ արվեստագետը՝ կարող է իր աշխատանքները ներկայացնել դպրոցներում և դրանից էլ կառևտրայնացվի իր մշակութային պրոդուկտը»,- շեշտեց կրթության և գիտության նախարարը:
Նմանատիպ նյութեր
1372 դիտում
23:20 17-06-2021
2021 թվականի «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մրցույթի մեկնարկը տրվել է
7445 դիտում
11:46 04-08-2018
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելել է Գավառի մշակութային հաստատություններ
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին