Ֆրանսիայում շոգի պատճառով կանգնեցրել են ամենահին ատոմակայանի ռեակտորի աշխատանքը
Ֆրանսիայում աննախադեպ շոգի պատճառով կանգնեցրել են ատոմակայանների չորս էներգաբլոկների աշխատանքը:
Վերջինը կանգնեցրել են երկրի ամենահին՝ Ֆեսենհայմի ԱԷԿ-ի թիվ 1 էներգաբլոկը, որը գտնվում է Գերմանիայի հետ սահմանի մոտ:
Ֆրանսիայում ատոմակայանների օպերատորը՝ Electricite de France (EDF) կոնցերնը նման որոշում է կայացրել ջրի բարձր ջերմաստիճանի պատճառով, որը ատոմակայաններից թափվում է Էլզասի Մեծ ջրանցքը: Սա էլ իր հերթին պայմանավորված է նրանով, որ տեղի բուսականության և կենդանական աշխարհի ոչնչացման լուրջ վտանգ է առաջացել: