Օգոստոսի 5-ին նշվում է Լուսացույցի միջազգային օրը
Լուսացույցի համաշխարհային օրը նշում են օգոստոսի 5-ին ի պատիվ իրադարձության, որը տեղի է ունեցել 1914 թվականին: Այդ օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում ի հայտ է եկել ժամանակակից սարքավորումների առաջին նախնին: Այն ուներ կարմիր և կանաչ լուրսարձակներ, իսկ լույսը փոխելիս ազդանշան էր արձակում: Տեղեկացնում է [url=http://www.calend.ru/holidays/0/0/2851/]calend.ru[/url]-ն
Թեևւ ամենաառաջին լուսարձակը հայտնագործել է բրիտանացի Ջեյ Նայթը դեռ 19-րդ դարում: Այս սարքը տեղադրվել էր Լոնդոնի խորհրդարանի շենքի մոտակայքում 1868 թվականին։
Երեք տարի անց դրա լուսարձակը պայթեց ու վնասեց ոստիկանի: Այնուհետ մոտ 50 տարի մոռացան լուսացույցի մասին՝ մինչև 1910թ.-ը, երբ մշակվեց ու տեղադրվեց առաջին ավտոմատ լուսացույցը երկու գույն ունեցող լուսարձակներով:
Եռագույն լուսացույցներն առաջինը տեսել են Դետրոյթի և Նյու Յորքի բնակիչները 1920-ին։ Ժամանակի ընթացքում այս սարքերը տարածվեցին ԱՄՆ-ում և Եվրոպայում, իսկ այնուհետև՝ ամբողջ աշխարհում։