Իսպանիայում կալանավորել են 3 հայ «օրենքով գողերի»
Իսպանիայում ոստիկանությունը կալանավորել է երեք «օրենքով գողերի»: Նրանք ազգությամբ հայեր են. մեկը՝ Հայաստանքի քաղաքացի է (անվան սկզբնատառերը՝ A.S.), որը ներկայումս բնակվում է Լիտվայում, և երկուսը Վրաստանի քաղաքացիներ են (L.B. և I.P.):
Քրեական հեղինակությունները ձերբալակվել էին Մարբելյա քաղաքի ռեստորաններից մեկում, որտեղ նրանք հավաքվել էին մրցակից կլանի ներկայացուցիչներից մեկի սպանությունը քննարկելու համար: Իրավապահները խուզարկության ընթացքում նրանք մոտ հայտնաբերել են լեհական և ուկրաինական կեղծ փաստաթղթեր:
Ներկա պահին երեքն էլ կալանքի տակ են: Նրանց արդեն մեղադրանք են ներկայացրել սպանության նախապատրաստման, փաստաթղթերի կեղծման և հանցավոր խմբին առնչվելու համար: