Վենեսուելայի նախագահին փորձել են սպանել հենց ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կարակասում այսօր անհաջող մահափորձ է տեղի ունեցել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ: Պայթուցիկով բեռնված թռչող դրոնները պայթել են օդում՝ չհասնելով մինչև տրիբունա: 7 զինվորական վիրավորվել է, Մադուրոն չի տուժել:
Մահափորձի համար պատասխանատվության մասին հայտարարել է քիչ հայտնի «Ֆլանելյան զինվորներ» ընդհատակյան խմբավորումը: Նրանք նշել են, որ թեպետ դրոնները խոցվել են, մահափորձերը կրկնվեն, իսկ Մադուրոյի վերջը ընդամենը ժամանակի հարց է:
Մադուրոն արդեն ուղերձով հեռուստատեսությամբ դիմել է երկրին, խոստանալով գտնել և խստագույնս պատժել մեղավորներին: Մահափորձի մեջ նախագահը մեղադրել է երկրի աջ ընդդիմությանն ու Կոլումբիայի նախագահին:
Բացի Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսից, Մադուրոն հիշատակել է նաև ԱՄՆ-ին. «Մենք կհարցաքննենք այն պատասխանատուներին, որոնք ապրում են արտերկրում, առաջին հերթին՝ ԱՄՆ-ում»: