Վենեսուելայի նախագահը դիմել է ԱՄՆ-ի նախագահին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կոչ է արել Միացյալ Նահանգների ղեկավարությանը՝ դադարեցնել իր երկրի հանդեպ տարվող ագրեսիվ քաղաքականությունը։ Այդ մասին նա ասել է RT-ին տված հարցազրույցում։
«Լինելով նախագահ՝ դիմում եմ նրան՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին. դադարեցրե՛ք Վենեսուելայի հանդեպ ձեր վարած ագրեսիվ քաղաքականությունը։ Վենեսուելան Կարիբյան տարածաշրջանի ու Լատինական Ամերիկայի կայունության հիմնաբազան է»,-ընդգծլ է Մադուրոն։
Վերջինս հավելել է, որ եթե իր երկիրը ԱՄՆ-ի պատճառով տարանջատվի, ապա վենեսուելացի ժողովուրդը «պատրաստ կլինի հատել սահմանը»։
Նշենք, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նկատմամբ պատժամիջոցներ են գործում։