211652_close_icon
views-count4937 դիտում article-date 21:35 06-08-2018

Կուրտուան առանց որևէ բացատրության չի վերադարձել «Չելսի»

Բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան մտադիր է հեռանալ «Չելսիից»: Այսօր նա արձակուրդի ավարտից հետո պետք է վերադառնար լոնդոնյան ակումբ, սակայն դա չի արել, ակումբին տեղյակ չի պահել և չի բացատրել իր բացակայության պատճառները: Կուրտուայի գործակալը հայտարարել է, որ դարպասապահը ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»: Բելգիացու պայմանագրի ժամկետն ավարտվում է 2019թ. ամռանը:

Նմանատիպ նյութեր