211652_close_icon
views-count5511 դիտում article-date 16:46 07-08-2018

Նոր մրցաշրջանում «Օդնոկլասնիկին» նորից կհեռարձակի իսպանական պրիմերայի հանդիպումները

«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը 2018/19 մրցաշրջանում կշարունակի հեռարձակել իսպանական պրիմերայի հանդիպումները: «Օդնոկլասնիկին» կցուցադրի Իսպանիայի առաջնությունը «Տելեսպորտ» ընկերության հետ համագործակցության շրջանակներում: Հեռարձակումը կիրականացվի «Сила» հեռուստաալիքի խմբում, ինչպես նախորդ տարի էր: Նախորդ մրցաշրջանում սոցցանցում հեռարձակվեց 293 հանդիպում, որոնք ընդհանուր առմամբ հավաքեցին 144 մլն դիտում, ավելի քան 19 մլն անհատ օգտատեր դիտել են խաղերը: Ամենամեծ լսարան հավաքել են «Ռեալի» և «Բարսելոնայի» միջև կայացած խաղերը, որոնք ունեցել են յուրաքանչյուրը ավելի քան 5 միլիոն դիտում:

Նմանատիպ նյութեր