211652_close_icon
views-count4399 դիտում article-date 19:26 07-08-2018

Պարզվել են ԱՄՆ-ում խարդախության մեղադրանքով ձերբակալված 4 ռուսների անունները

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել է փողերի լվացման և խարդախության կասկածանքով ձերբակալված 4 ռուսաստանցիների անունները: Նախարարության խոսնակ Նիկոլ Օքսմանը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Ռուսաստանի 4 քաղաքացիներ՝ Կիրիլ Դեդուսևը, Ալեքսեյ Լիվադնին, Նիկոլայ Տուպիկինը և Ստանիսլավ Լիսիցկին անցյալ շաբաթ կալանավորվել են: Կալանավորված հինգերորդ կասկածյալ Մաքսիմ Սուվերինի քաղաքացիության մասին խոսնակը տեղեկություն չի փոխանցել: Հուլիսի 24-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ վերոհիշյալ 5 կասկածյալներից զատ ևս 20 մարդ՝ հիմնականում նախկին խորհրդային երկրներից, ծրագրել և իրականացրել են մի քանի միլիոն դոլարի լվացում և այլ տեսակի մեքենայություններ: Ըստ Նյու Յորքի շրջանային դատարանի, հանցավոր խմբի կազմում 7 ռուսաստանցիներից բացի ներգրավված են եղել Վրաստանի 5, Ադրբեջանի 4, Ղազախստանի 3, Լատվիայի և Ուկրաինայի 2-ական քաղաքացիներ, ինչպես նաև ԱՄՆ և Թուրքիայի քաղաքացիություն ունեցող կասկածյալներ: Ղազախստանի արտգործնախարարութան խոսնակ Այբեկ Սմադյարովն այսօր ասել է, որ նշված գործով ձերբակալվել է Ղազախստանի երեք քաղաքացի՝ բոլորը կայանք: Նրանց ինքնության մասին խոսնակը տեղեկություն չի տրամադրել:

Նմանատիպ նյութեր