211652_close_icon
views-count2318 դիտում article-date 21:37 07-08-2018

Բարաք Օբաման Քենեդիի անվան մրցանակ է ստացել

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման ստացել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Ռոբերտ Ֆ. Քենեդիի անվան մրցանակ: Տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական [url=https://rfkhumanrights.org/news/2018-robert-f-kennedy-human-rights-ripple-of-hope-award-laureates-announced]կայքը[/url]: Մրցանակը ստացել են նաև Discovery հեռուստաընկերության ղեկավար Դևիդ Զասլավը, առողջապահական ապահովագրության ոլորտում գործունեություն ծավալող Humana ընկերության նախագահ Բրյուս Բրուսարդը և Նյու Ջերսի նահանգի նահանգապետ Ֆիլ Մերֆին: Ավելի վաղ այս մրցանակին արժանացել են նաև ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, նախկին փոխնախագահ Ջո Բայդենը և դերասան Ռոբերտ Դե Նիրոն:

Նմանատիպ նյութեր