«Չելսին» երկու ամիս կմնա առանց Կուրտուայի
Հայտնի են դարձել Լոնդոնի «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուայի վնասվածքի ապաքինման ժամկետները: Բելգիացին ծնկի վնասվածք էր ստացել թիմի վերջին մարզման ժամանակ:
23-ամյա բելգիացին խուսափել է ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, սակայն բաց կթողնի առնվազն 2 ամիս:
Դա նշանակում է, որ «Չելսին» առանց Կուրտուային նվազագույնը 6 հանդիպում է անցկացնելու, այդ թվում՝ Լոնդոնի «Արսենալի» հետ՝ Անգլիայի առաջնությունում և «Պորտուի» հետ՝ Չեմպիոնների լիգայում: