211652_close_icon
views-count3770 դիտում article-date 09:37 09-08-2018

ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում, տեղական արտադ­րության ձմերուկը ներքին պահանջը չի բավարարվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին գյուղատնտեսական մի շարք ապրանքատեսակներ վաճառվում են բավական թանկ գներով: Խոսքը և՛ մրգերի, և՛ բանջարեղենի մասին է: Շատերի զարմանքն է հարուցում ձմերուկի բարձր գինը, եթե նախորդ տարիներին ձմերուկը վաճառվում էր կիլոգրամը 80-100 դրամով, ապա հիմա գինը տատանվում է 210-220 դրամի սահմաններում: Նույնը նաև պոմիդորի դեպքում է. հիմա պոմիդորի գինը գերազանցում է 300 դրամը, մինչդեռ նախորդ տարվա այս ամիսներին 80-120 դրամով է վաճառվել: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե կոնկրետ ձմերուկի և լոլիկի գների աճը պայմանավորված է Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետ: Միաժա­մանակ նա տեղեկացրել է, որ այս օրերին ՌԴ-ից ձմերուկ է ներկրվում Հայաստան: «Հիմա տեղական արտադ­րության ձմերուկով ներքին սպառման պահանջը չի բավարարվում, այս պատճառով հանրապետություն ձմե­րուկ է ներկրվում»,-նշեց նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր