211652_close_icon
views-count14105 դիտում article-date 11:02 09-08-2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները: Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրեց կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին: Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշեց իր դիտողությունները և հանձնարարեց հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Այցի ընթացքում քննարկվեցին նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները: Տնօրենը շեշտեց, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին: ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը շրջեց նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղավ ավտոպարկում, ծանոթացավ սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր