3395 դիտում
15:26 09-08-2018
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ցմահ դատապարտյալը վիրահատվել է
Ցմահ ազատազրկման դատապարտվածը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր պատշաճ բուժօգնությունը և անհրաժեշտ վիրահատությունը կազմակերպելու համար:
Ըստ դիմումատուի՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում իրեն համապատասխան բուժօգնություն չի տրամադրվել, իսկ անհրաժեշտ վիրահատությունը չի կազմակերպվում:
Բողոքի քննարկման շրջանակում գրություն է ուղարկվել ՀՀ արդարադատության նախարարություն: Ստացված պատասխանի համաձայն՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում դատապարտյալին տրամադրվել է անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություն, իսկ վիրահատության կարիք այդ ժամանակ չի ունեցել: Արդյունքում դուրս է գրվել հիվանդանոցից:
Որոշ ժամանակ անց նրա խցակից ընկերները Պաշտպանին հասցեագրված դիմումով տեղեկացրել են, որ դատապարտյալի առողջական վիճակը վատթարանում է։
Պաշտպանի միջամտությունից հետո Քրեակատարողական վարչությունը տեղեկացրել է, որ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն անհրաժեշտ հետազոտություններն անվճար կազմակերպելու համար:
Արդյունքում, դատապարտյալը հետազոտվել է և վիրահատվել։
Նմանատիպ նյութեր
1460 դիտում
13:36 05-03-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ դատապարտյալն անվճար վիրահատվել է
1533 դիտում
21:50 19-03-2020
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ պարտադիր ժամկետային զինծառայողի մայրն անվճար վիրահատվել է
1578 դիտում
12:46 16-08-2021
Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ զինվորը վիրահատվել է
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»