211652_close_icon
views-count5155 դիտում article-date 10:19 11-08-2018

Սպիտակամորթ ծայրահեղականները պատրաստվում են հանրահավաք անցկացրել Վաշինգտոնում․ «Ամերիկայի ձայն»

Այս օրերին լրանում է Շարլոթսվիլում տեղի ունեցած սպիտակամորթ ծայրահեղականների բողոքի ցույցի մեկ տարին, որի ընթացքում գրանցվեցին բախումներ: Դրանց արդյունքում եղավ մեկ զոհ, 19 վիրավոր: Մեկ տարի անց ծայրահեղականները ծրագրում են կրկին քայլարշավ կազմակերպել: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4523656.html]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Մեկ տարի առաջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում սպիտակամորթ ծայրահեղականները կազմակերպել էին հանրահավաք: Արդյունքում գրանցվեցին բախումներ հակածայրահեղականների հետ: Ավտոմեքենայի բախման արդյունքում սպանվեց ակտիվիստ Հեվեր Հեյերը: Եղան նաև վիրավորներ: Ողբերգությունից հետո Շարլոթսվիլը մեծ փոփոխության ենթարկվեց: Այդ փոփոխություններից է աֆրոամերիկացի քաղաքապետի ընտրությունը: Նիկույա Ուոքերը դարձավ Շարլոթսվիլի առաջին աֆրոամերիկացի քաղաքապետը: Նա ասում է, որ իր համար այդպես էլ պարզ չէ, թե ինչու իրավապահ մարմինները թույլ տվեցին, որ նման դեպքեր տեղի ունենան: Այս տարի քաղաքային իշխանություններն արգելեցին ծայրահեղականներին հանրահավաք կազմակերպել Շարլոթսվիլում: Քաղաքի վարչակազմը մերժեց միջոցառման կազմակերպիչ Ջեյսոն Քեսլերի դիմումը՝ հանրային անվտանգության նպատակներից ելնելով: Իսկ այդ ընթացքում Վիրջինիայի համալսարանում շարունակվում են թեժ քննարկումները գեներալ Լիի արձանի շուրջ: Հնարավոր բարդություններից խուսափելու համար նախատեսվում է սահմանափակել մուտքը համալսարանի տարածք: Հիշեցնենք, որ անցած տարվա բողոքի ցույցերն առաջ եկան այն բանից հետո, երբ որոշում էր կայացվել հեռացնել գեներալ Լիի արձանը: «Մենք ավելի լավ կպատրաստվենք այժմ, քանի որ նման բան Շարլոթսվիլում տեղի չէր ունեցել երբեևէ: Սա բնորոշ չէ նաև մեր երկրին: Մենք այժմ շատ ենք, իսկ ծայրահեղականները՝ քիչ, քանի որ նրանց մեծ մասը ազատազրկված է, կամ փախուստի մեջ է»,- ասում է Շարլոթսվիլի քաղաքային խորհրդի նախկին անդամ Բոբ Ֆենվիկը: Սակայն ծայրահեղականներն էլ ունեն իրենց ծրագրերը: Ջեյսոն Քեսլերը, ով կազմակերպել էր ծայրահեղականների անցած տարվա ցույցը, այժմ ստացել է իրավունք Շարլոթսվիլի տարելիցը նշել մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տան առջև: Այստեղ մոտ օրերին տեղի կունենա ծայրահեղականների հանրահավաքը:

Նմանատիպ նյութեր