8833 դիտում
17:14 12-08-2018
Լավրովը և Չավուշօղլուն վաղը քննարկելու են Անդրկովկասին վերաբերող հարցեր
Օգոստոսի 13-14-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա` մասնակցելու միջազգային կազմակերպություններին Թուրքիայի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հանդիպմանը: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների երկկողմանի բանակցությունները, քննարկելու երկկողմ եւ միջազգային օրակարգի հիմնական հարցերը: [url=http://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/3317495]Տեղեկացնում է[/url] ՌԴ ԱԳՆ կայքը։
«Ռուս-թուրքական քաղաքական երկխոսությունն առանձնանում է բացառիկ բարձր մակարդակով, հաշվի առնելով, առաջին հերթին, պետությունների ղեկավարների կանոնավոր և վստահելի երկխոսությունը»,- նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովի և Մ. Չավուշօղլուի բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել տարածաշրջանային և միջազգային խնդիրների լայն շրջանակ․ Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Անդրկովկասի, Կենտրոնական Ասիայի, Ուկրաինայի և Սեւծովյան տարածաշրջանի իրավիճակների վերաբերյալ: Կքննարկվեն նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության արդյունավետության բարձրացման ուղիները:
Նմանատիպ նյութեր
1842 դիտում
18:04 24-12-2020
Չավուշօղլուն և Լավրովը կքննարկեն ԼՂ եռակողմ հայտարարության կյանքի կոչման վերաբերյալ հարցերը
1977 դիտում
22:00 30-06-2021
Չավուշօղլուն և Լավրովը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
6513 դիտում
22:13 09-09-2017
Խաչատուրովը և Լավրովը հրատապ հարցեր են քննարկելու
Այս բաժնից
589 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
619 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1237 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN