8536 դիտում
19:19 13-08-2018
Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների արգելման գործընթացը
Բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկել է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթաց։ Տեղեկացնում է Բնապահպանության նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մեկնարկած միջոցառումների շրջանակներում Բնապահպանության նախարարությունը օգոստոսի 20-ին, ժամը 17-ին հանդիպման է հրավիրում բնապահպանության ոլորտում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման վերաբերյալ հարցեր։
Հայաստանում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների կիրառումը աստիճանաբար կրճատելու ծրագրի պիլոտային քաղաք է ընտրվել Թալինը։
Ծրագրի շրջանակներում Թալինի քաղաքապետարանը բնապահպանության նախարարության հետ համատեղ իրականացրել են առաջին հանրային լսումը, որին մասնակցել են բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, առաջին տեղակալի օգնական Դիանա Երիցփոխյանցը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Ուրբան» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արմինե Թուխիկյանը, «Տեղական ժողովրդավարության գրասենյակ» հիմնադրամի տնօրեն Լուսինե Ալեքսանդրյանը, ինչպես նաև Թալին համայքի ավագանու անդամներ, ուսուցիչներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և բնակիչներ։
Ներկաներին տեղեկացվել է, որ ծրագրի մեկնարկը տրվում է մեկ համայնքից, այնուհետև փորձը կկիրառվի մեկ մարզում, իսկ հետո Հանրապետության ամբողջ տարածքում։
Նմանատիպ նյութեր
896 դիտում
12:27 17-04-2020
Մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների վաճառքը 2022-ից կարգելվի
5678 դիտում
21:00 22-01-2020
Կառավարությունը կտրուկ կրճատելու է Հայաստանում պոլիէթիլենային տոպրակների օգտագործման ծավալները
Այս բաժնից
712 դիտում
09:18 20-10-2024
Սիլիկյան թաղամասում 24 ժամ ջուր չի լինի
529 դիտում
09:06 20-10-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
817 դիտում
21:27 19-10-2024
Հայաստանը այլևս զիջումների տեղ չունի. Ալեն Սիմոնյան