Ուեյն Ռունիի հերոսությունը խաղի վերջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի հավաքականի նախկին խաղացող, ներկայումս «Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին դարձել է MLS-ի` «Օռլանդոյի» հետ խաղի գլխավոր հերոսը (3:2):
90+6-րդ րոպեին Ռունին սեփական կիսադաշտում գերազանց սահանկմամբ թույլ չի տվել, որպեսզի մրցակցի խաղացողը գրավի դատարկ դարպասը, տիրել է գնդակին, այն փոխանցել թիմակից Լուսիանո Ակոստային, որը գլխի հարվածով խփել է հաղթական գնդակը:
Արդյունքում Ռունին դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Ակոստան հեթ-տրիկ է ձևակերպել: