211652_close_icon
views-count3759 դիտում article-date 12:50 14-08-2018

Զինծառայողներին, փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքներին պետպատվերով բուժօգնությունն այսուհետ կտրամադրվի ՊԱԳ-ի հաստատմամբ

Այսուհետ ԱՐՄԵԴ համակարգով նախքան որոշ ծառայությունների մատուցումը` ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) ֆինանսավորմամբ, բուժհաստատությանն անհրաժեշտ է ստանալ թույլտվություն ՊԱԳ-ի կողմից՝ նախնական հարցման տեսքով։ Առողջապահության նախարարի 2018թ. հրամանով «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկումը 1000-ից ավելի ծառայությունների համար կիրականացվի ՊԱԳ-ի հաստատմամբ: Սա նշանակում է, որ եթե մինչ այս բուժհաստատությունն էր կայացնում պացիենտին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և բուժման ուղեգիր տրամադրելու հիմքերի համապատասխանությունը սահմանված պահանջներին, ապա այսուհետ գործընթացը կառավարվելու է ՊԱԳ-ի կողմից։ Այս ընթացակարգը նշված խմբերին պետության կողմից երաշխավորվող անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն տրամադրելու գործընթացը դարձնում է առավել վերահսկելի, նվազեցնում է բուժահաստատությունների ինքնագործունեության և համակարգային խնդիրներով պայմանավորված կոռուպցիոն ռիսկերը։ Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում փաստացի կատարված աշխատանքները, առկա տեղերը և հերթագրումները հասանելի են Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատորի պաշտոնական [url=https://www.armed.am/govlimits/]վեբկայքում[/url]:

Նմանատիպ նյութեր