211652_close_icon
views-count1457 դիտում article-date 22:53 22-09-2014

Էպոսը՝ մշակութային ինքնության պահպանման միջոց. «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբարը՝ Գյումրիում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գյումրու մշակութային էքսպերիմենտալ կենտրոն» ՀԿ-ն՝ ս. թ. օգոստոսի 1-ից սեպտեմբերի 26-ն անցկացնում է «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապա­տանեկան ստեղծագործական հավաք-ճամբար» ծրագիրը: Ծրագրի շրջանակում իրականացվում է «Ես եմ Սասնա ծուռը» թեմայով հանրապետական մրցույթը, որին մասնակցում են 12-14 տարեկան շուրջ 200 երեխա՝ մրցելով տարբեր ստեղծագործական ժանրերում՝ անիմացիոն ստեղծագործությունների, գրական, երաժշտական և կերպարվեստի: Եզրափակիչ փուլում մարզերում հաղթող ճանաչված երեխաների համար սեպտեմբերի 24-26-ը կկազմակերպվի եռօրյա վրանային ճամբար-հավաք Գյումրի քաղաքում, որի ժամանակ կիրականցվեն դասախոսություններ էպոսի թեմաներով, տարբեր ժանրերի վարպետության դասեր, գեղարվեստական աշխա­տանքների ցուցադրություն և մրցանակային ստեղծագործությունների ընտրություն: Մասնակիցները երեք օր կանցկացնեն Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի պուրակներից մեկում, ուր սեպտեմ­բերի 24-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա մեկնարկային հավաքը, սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ին Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի բլրի վրա կվառվի ստեղծագործական ճամբարի մեծ խարույկը: Սեպտեմբերի 26-ին, ժամը 12:00-ին տեղի կունենա ծրագրի փակման արարողությունը և վկայականների հանձնումը: «Կաթնաղբյուր» խորագրով էպոսի մանկապատանեկան ստեղծագործական հավաք-ճամբար ծրագրի նպատակն էպոսի մշակութային դրսևորումների բազմազանության զարգացումն է, երեխաների մեջ էպոսի թեմայով ստեղծագործական ներուժի խթանումը, երեխաների ազգային-հայրենասիրական դաստիարակությունը, էպոսի միջոցով մշակութային ինքնության պահպանումը և սերունդներին փոխանցման ապահովումը:

Նմանատիպ նյութեր