3827 դիտում
21:20 14-08-2018
ԱՄՆ կոնգրեսի կայքում հրապարակվել է ՌԴ–ի դեմ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագիծը
Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների սաստկացման մասին օրինագծի տեքստը, որն ավելի վաղ ներկայացվել էր սենատորների խմբի կողմից, [url=https://www.congress.gov/bill/115th-congress/senate-bill/3336/text?r=12]հրապարակվել է[/url] ԱՄՆ կոնգրեսի կայքում:
Սենատորների հայտարարությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդլայնման անհրաժեշտության մասին տարածվել էր օգոստոսի 2-ին, սակայն օրինագծի ամբողջական տեքստը այն ժամանակ չէր հրապարակվել։
«ԱՄՆ սենատորները առաջարկում են ռուսական պետական բանկերի և ՌԴ նոր պետական պարտքերի թողարկման դեմ պատժամիջոցներ սահմանել։ Այս մասին ասված է S.3336 օրինագծում, որը կոչվում է «ՆԱՏՕ–ի ամրապնդման, միջազգային կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և Ռուսաստանի Դաշնության դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու մասին»։
Բացի այդ, սենատորները առաջարկում են արգելք դնել ԱՄՆ–ում մեկ կամ մի քանի ֆինանսական ինստիտուտների գործողությունների վրա եւ սառեցնել նրանց սեփականությունը։ Այդպիսի ինստիտուտների ցանկում թվարկված են «Վնեշէկոնոմբանկը», Սվերբանկը, ՎՏԲ-ն, Գազպրոմբանկը, Ռոսսելխոզբանկը և Պրոմսվյազբանկը, ինչպես նաեւ Մոսկվայի բանկը, որը միացել է ՎՏԲ-ին։
Ինչպես նաև առաջարկվում է փոփոխություն մտցնել, որով նախատեսվում է ԱՄՆ-ում անշարժ գույք ձեռքբերելու դեպքում սեփականության կառուցվածքի վերահսկողության ուժեղացում։
Նմանատիպ նյութեր
2543 դիտում
11:52 20-06-2017
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում խաթարել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին նախագծի արագ քվեարկությունը
2241 դիտում
16:47 22-09-2016
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է Ուկրաինային անօդաչուներ մատակարարելու մասին օրինագիծը
1879 դիտում
09:49 18-02-2022
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը ԱՄՆ-ի քաղաքական պայքարի կենտրոնում․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
649 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել
556 դիտում
22:50 21-12-2024
Հռոմի պապը մրսածություն ունի և չի անի իր կիրակնօրյա բացօթյա քարոզը
664 դիտում
20:48 21-12-2024
Նավալնու այրին կոչ է արել պայքարել ՌԴ-ում YouTube-ի արգելափակման դեմ