211652_close_icon
views-count5554 դիտում article-date 17:48 16-08-2018

Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու որոշումն անհիմն է, նա երբևէ ոչ մեկից գումար չի հավաքագրել. Ա. Ֆարմանյանի պաշտպաններ

Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումն անհիմն է, այն սեղմ ժամկետներում բողոքարկվելու է։ Այս մասին տարածած մամուլի հաղորդագրության մեջ հայտնում են Անահիտ Ֆարմանյանի փաստաբանները՝ նշելով, որ բողոքարկվելու է նաև առաջադրված մեղադրանքի (խարդախության) որոշումը՝ հաշվի առնելով, որ «տիկին Ֆարմանյանը ո՛չ անձամբ, ո՛չ այլ անձի միջոցով երբևէ գումար չի հավաքագրել իր կամ այլ անձանց սեփականությունը դարձնելու նպատակով»: «Անհասկանալի են տիկին Ֆարմանյանին կալանավորելու, հետախուզում հայտարարելու և նշված բովանդակությամբ հաղորդագրություններ տարածելու՝ վարույթն իրականացնող մարմնի և ոստիկանության գործողությունները, երբ վերջիններս տեղեկացված են եղել Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի և դատավարական գործողությունների մասնակցելու պատրաստակամության մասին»,– հայտնում են Ա. Ֆարմանյանի շահերի պաշտպանները։ Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/08/16/Anahit-farmanyan/2767887]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր