211652_close_icon
views-count1672 դիտում article-date 20:15 23-03-2016

Մոգերինին կոչ է անում Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել Ռուսաստանին ազատ արձակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին: Այս մասին հայտնում է Риа Новости-ն: Մոգերինին նշել է նաև, որ Եվրամիության կարծիքով` ազատ արձակելու կոչը վերաբերում է նաև Ուկրաինայի քաղաքացիներ` Օլեգ Սենցովին և Ալեքսանդր Կոլիչենկոյին, ովքեր անօրինական կերպով պահվում են Ռուսաստանում: [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/22/80309/]Հիշեցնենք[/url], որ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանն ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին դատապարտել էր 22 տարվա ազատազրկման: Դատարանը ուկրաինացի օդաչուին մեղավոր էր ճանաչել 2 ռուս լրագրողների սպանության գործով:

Նմանատիպ նյութեր