7332 դիտում
21:48 16-08-2018
Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից, այսօր բոլորը կմեղադրեին ինձ. Ռ. Քոչարյան
Արտակարգ դրություն չհայտարարելը կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից: Մարտի 1-ին բոլորն ականատես եղան, որ երբ քաղաքապետարանի մոտ ոստիկանությունը փորձում էր լուծումներ գտնել, մարդիկ մերժեցին շարժվել, նրանք ասացին՝ ոչ, մենք մնում ենք հրապարակում:
Այս մասին [color=#EF2929]«Երկիր Մեդիա» [/color]հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը: « Արտակարգ դրության հրամանագիրը ստորագրել եմ այն ժամանակ, երբ արդեն ունեինք զոհ. ոստիկանության կապիտան էր զոհվել՝ Համլետը»,-հավելել է նա, ապա ընդգծել, որ այդ ժամանակ մի քանի տասնյակ մեքենա արդեն հրկիզված էր, իսկ բարիկադներն էլ կանգնեցված էին:
Ռոբերտ Քոչարյանն ընդգծել է, որ երկրում պետական համակարգը կազմալուծվում էր, և այսօր իրեն բոլորը կմեղադրեին անգործության մեջ, ինքը չէր կարող անտարբեր լինել:
Նա հավելել է, որ Վեհափառն է նաև իրեն մտահոգությամբ զանգահարել, ասել, որ կփորձի հանդիպել ցուցարարների հետ, մեղմել իրավիճակը:
Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքին, ապա Ռ. Քոչարյանն ասել է, որ մարտի 2-ին իրեն զեկուցվել է, որ բանակը որևէ կապ չի ունեցել այդ գործողությունների հետ, որևէ զինվոր որևէ վնասվածք չի ստացել: «Իմ ամբողջ մեղադրականը կառուցված է «կարող է այսպես, կարող է այնպես»…»,-ասել է ՀՀ երկրորդ նախագահը, ապա հավելել, որ սա վայել չէ պետական մարմնի կեցվածքին:
Նմանատիպ նյութեր
3345 դիտում
23:36 07-08-2021
Գեղեցիկ կդիտվեր, որ ՔՊ խմբակցությունը հանրությունից պաշտոնապես ներողություն խնդրեր. Սուրեն Սահակյան
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան