1057 դիտում
22:01 28-11-2024
Այս դատական նիստը իրավաբանության խոշտանգում էր, եթե արտակարգ դրություն չմտցնեի, անգործության մեջ կմեղադրեին. Ռոբերտ Քոչարյան
Երբեք չեմ մտածել, որ մեկ դատական նիստի ժամանակ կարելի է այսքան օրենքի խախտում թույլ տալ, սա խայտառակություն էր, իրավաբանության խոշտանգում էր: Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, գրում է tert.am-ը։
Ինչ վերաբերում է նոր մեղադրանքներին, թե մարտի 1-ին զորք է բերվել՝ Ռոբերտ Քոչարյանը դա անհեթեթություն որակեց:
«Դրա համար էի ականջակալներով փակել, որ դա չլսեի։ Չեմ ուզում այդ իրավական հարցերի մեջ խորանալ, կարծում եմ՝ իրավաբանները դա ավելի լավ կանեն։ Օրինակ, ասում են, որ արտակարգ դրության վերաբերյալ ապօրինի հրաման է եղել․ ո՞րն է ապօրինին, եթե այն հաստատվել է ԱԺ-ի կողմից 24-ժամյա ռեժիմով։ Ասում են՝ իրավունք չուներ տալ հրամանագիրը։ Եթե դատախազը մի քիչ իրավաբանությունից հասկանար, կբացեր Սահմանադրությունը և կտեսներ, որ անցումային հատվածում գրված է՝ մինչև օրենքի ընդունումը՝ նախագահը հրամանագրով իրավունք ունի մտցնել արտակարգ դրություն»,- ասաց նա:
Հարցին՝ այդ ժամանակ Արցախից զինված ուժեր բերվե՞լ էր, Քոչարյանը պատասխանեց.
«Հիշեցնեմ՝ Քովիդի ժամանակ արտակարգ դրություն էր հաստատվել, և ռազմական ոստիկանությունն ուղղակի մասնակցում էր արտակարգ ռեժիմի պահպանումը։ Ռազմական ոստիկանությունը ՊՆ ստորաբաժանում է, և ռազմական ոստիկանը նույն զինծառայողն է»:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
1261 դիտում
14:34 11-10-2024
Այսօր չկա մեղադրանք, չկա հոդված. այս ամենը որևէ կապ չունի իրավաբանության հետ ընդհանրապես. Ռոբերտ Քոչարյան
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
739 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված