211652_close_icon
views-count53717 դիտում article-date 20:00 17-08-2018

Սոցիալապես ծանր վիճակում գտնվող բազմազավակ ընտանիքը բարեգութ մարդկանց օգնության կարիքն ունի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիկին Քնարը 5-րդ զավակին է պատրաստվում լույս աշխարհ բերել: Առաջինը ծնունդ է տվել եռյակ աղջիկներին, հետո մի որդի ունեցել, հիմա էլ հաջորդ զավակի ծնունդին է սպասում: Միայն թե Արագածոտնի մարզի Կարին համայնքում սոցիալապես ծանր վիճակում են ապարում: 36- ամյա կինն ու ամուսինը ծայրահեղ քայլերի են գնում երեխաների օրվա հացն ապահովելու համար: 7 տարի է ուրիշի տանն են ապրում: Սեփականտերերը արտերեկրում են, տունը հատկացրել են տիկին Քնարիկի ընտանիքին ժամանկավորապես բնակավելու համար: Կինը անչափ շնորհակալ է, միայն թե այստեղ ոչ ջուր է եղել, ոչ էլեկտրականություն; Ջուրը միայն օրեր առաջ են քաշել, ուրիշնների օգնությամբ: Հոսանք ունենալու եվ ՀԵՑ-ի բաժանորդ դառնալու հարցը, սակայն չի լուծվում: Նոր մարզպետը հոսանքի հարցը լուծելու համար 50 հազար դրամ է հատկացրել: Էլ ցանցում, սակայն պատասխանել էին, անհրաժեշտ մուծումներն անելը դեռ բավական չէ: Տան տիրոջ կողմից փաստաթուղթ է պետք, որը սակայն սեփականատերը չի ուղարկում: Օգնություն ստանալու համար բազամաթիվ դռներ են ծեծել, ապարդյուն, ասում է կինը: Միակ խորհուրդը, որ տվել են՝ կացարանը փոխելն է, սակայն այլ կացարան ընտանիքը չունի եվ ոչ էլ գումար՝ նորը գտնելու համար: Ընտանիքը բարի մարդկանց օգնության կարիքն ունի: Ցանկացած օգնություն էական կլինի, իսկ ամենից շատ երազում են հոսանքով եվ ջրով ապահովված նոր կացարանի մասին: Նրանց օգնել ցանկացողները [b]կարող են զանգահարել 093 38 86 96 և 077 61 66 30 հեռախոսահամարններով[/b]: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր