211652_close_icon
views-count4981 դիտում article-date 19:23 17-08-2018

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանն ու Արայիկ Խանդոյանն ազատ արձակվեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 7-ին կալանքից ազատ արձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանին ու Արայիկ Խանդոյանին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխվել է նրանց խափանման միջոցը: Վարուժան Ավետիսյանը լրագրողներին հայտնեց, որ իրեն լավ է զգում, բայց անհանգստանում է բանտում գտնվող իր մյուս ընկերների համար: «Կիսատության զգացում ունեմ, քանի որ ընկերներիս մի մասը դեռ անազատության մեջ է, բայց հուսով եմ, որ բոլոր հարցերը կկարգավորվեն ու արդարությունը կվերահաստատվի» «Սասնա ծռեր» խմբի ազատ արձակված անդամները հայտնեցին, որ ուղևորվում են Հանրապետության հրապարակ` մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին:

Նմանատիպ նյութեր